2015 թվականի հունիսից մինչև 2016 թվականի հունիս Մեծ Բրիտանիայի տարածք ժամանած ներգաղթյալների թիվը հասել է 650 հազարի: Այդ մասին ասված է Բրիտանիայի ազգային վիճակագրության բյուրոյի հաշվետվության մեջ:
Տարեկան այս ցուցանիշը ռեկորդային է դարձել, տեղեկացնում է BBC-ին:
Միացյալ Թագավորություն եկած Եվրամիության քաղաքացիների թիվը նույնպես ռեկորդ Է սահմանել՝ 284 հազար:
Զուտ միգրացիայի ցուցանիշը (երկիր ժամանածների թիվը՝ հանած մեկնածներին) կազմել է 335 հազար, ինչg այնքան էլ բարձր չէ անցած տարվա ցուցանիշի համեմատությամբ:
Հետազոտությունը հիմնականում ընդգրկում է այն ժամանակաշրջանը, որը նախորդել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվեին և չի արտացոլում դինամիկայի այն փոփոխությունները, որոնք, հնարավոր է, կատարվել են հանրաքվեից հետո: