Կարեն Վրթանեսյան. «Երկար տարիներ» ինչո՞ւ խնդիրներ չէին լինում եվրոպացիների հետ, իսկ ձեր իշխանության օրոք՝ եղան»
Advertisement 1000 x 90

Կարեն Վրթանեսյան. «Երկար տարիներ» ինչո՞ւ խնդիրներ չէին լինում եվրոպացիների հետ, իսկ ձեր իշխանության օրոք՝ եղան»

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքում գրել է.

«Նիկոլ. «Երկար տարիներ հայաստանյան ինքնաթիռները աֆրիկյան երկրներում զբաղվել են ապօրինի զենքերի վաճառքով»։

Որպես շատ վատ բան է ասում, իբր ինչի պատճառով Եվրոպան այլևս չի ճանաչում ՀՀ ՔԱԿ-ի տված լիցենզիաները։

Հարց. այդ դեպքում «երկար տարիներ» ինչո՞ւ խնդիրներ չէին լինում եվրոպացիների հետ, իսկ ձեր իշխանության օրոք՝ եղան։

Երկրորդը, Ադրբեջանում զենքի վաճառքներով զբաղված է Ալիևների ընտանիքի հետ սերտորեն փոխկապակցված Silkway ավիաընկերությունը։ Զենքի ապօրինի վաճառքի շատ լուրջ գործողությունների են մասնակցում, այդ մասին Ռազմինֆոն գրել է։

Ինչո՞ւ Ադրբեջանին չեն պատժում եվրոպացիները։

Եւ ամենակարևորը. եթե պատերազմ սկսվեց ու Հայաստան սպառազինություն բերելը կտրուկ դժվարացավ, ապա շատ հնարավոր է՝ նաև ինչ-որ զարտուղի և ստվերային ճանապարհներով ստիպված լինենք զենք բերել։ Հարց տամ պոտենցիալ գերագույն գլխավոր հրամանատարին. զենք, զինամթերք, ռազմական նշանակության այլ ապրանքներ ի՞նչ ինքնաթիռներով եք բերելու։ Վերջում չմնաք ադրբեջանական Silkway-ի հույսին…»:



Նման նյութեր