Իրանում կորոնավիրուսի ապրիլի 7-ի վիճակագրական տվյալների համաձայն, վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 89-ով՝ դառնալով 62 հազար 589:
Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:
Նախորդ օրերի համեմատ Իրանում վարակի արձանագրված նոր դեպքերի վիճակագրությունում նվազման միտում է նկատվում: Նախորդ օրերին վարակվածների թիվն ավելանում էր 2 հազար 274-ով, 2 հազար 483-ով, 2 հազար 560-ով:
Ապրիլի 7-ի տվյալների համաձայն, Իրանում մահացածների թիվն ավելացել է 133-ով, ընդհանուրը կազմելով 3 հազար 872: Մահացության ցուցանիշի ավելացման պարագայում ևս տեսնում ենք նվազում: Նախորդող օրերին մեկ օրում գրանցվում էին մահվան 136, 151, 158 նոր դեպքեր: