Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կազմակերպված հակահայկական հանրահավաքի ժամանակ «Մահ հայ շներին», «Անհրաժեշտ լինի արյուն կթափենք» արտահայտություններ կիրառած թուրք գործիչ Բարբարոս Լեյլանին կանգնել է դատարանի առջև: Այս մասին տեղեկացնում է ANF գործակալությունը:
Դատական նիստին տեսակապի միջոցով միացած Լեյլանին ասել է, թե հանրահավաքի օրը հոգնած է եղել, իրեն լավ չի զգացել և հոգեբանական խնդիրների պատճառով դեղահաբեր է ընդունած եղել, խոսել է առանց նախապես պատրաստվելու: Նա արդարացել է, թե «շուն» բառը չի արտաբերել խաղաղասեր հայերի համար: Դատախազի հարցին, թե ինչու է հայտարարել, որ արյուն կթափվի, Լեյլանին ասել է. «Ես ասել եմ, որ մեր երկիրը պաշտպանելու համար եթե անհրաժեշտ լինի, արյուն կթափվի»: Դատավորի հարցին ի պատասխան, թե արդյոք որևէ ասելիք ունի, Լեյլանին ասել է. «Ներողություն եմ խնդրում»:
Դատախազը հայտնել է, որ «ժողովրդի մի հատվածի դեմ խտրականություն դրսևորելու» մեղադրանքով Լեյլանիին սպառնում է մինչև երկու տարվա պայմանական ազատազրկում և դրամական փոխհատուցում: Դատարանը Լեյլանիի գործով որոշումը կհրապարակի դեկտեմբերի 14-ին:
Շվեդիայի թուրք աշխատավորների ընկերությունների դաշնությունը շվեդաբնակ ադրբեջանցիների հետ 2016 թվականի ապրիլի 9-ին Ստոկհոլմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի կապակցությամբ «Թուրք` արթնացիր»կոչերով հակահայկական ակցիա են անցկացրել:
Դաշնության փոխնախագահ Բարբարոս Լեյլանին իր թուրքերեն ելույթում կատարել է մի շարք հակահայկական և ազգայանամոլականհայտարարություններ, մասնավորապես հայտարարելով. «Հասել է թուրք ազգի միավորվելու ժամանակը։ Թուրքն արթնանում է, հայշների վերջը կտրվի։ Մահ հայ շներին։ Մահ։ Մահ։ Դիմում եմ հավատացյալ մարդկանց։ Մի խոսք կա՝ հայրենիքի նկատմամբ սերը բխումէ հավատից։ Հայրենիքը ուրիշին չի տրվում։ Եկել է թուրքական հանրապետությունների միավորվելու ժամանակը, այն արդեն հասունացել է։ Բոլորին շնորհակալություն, որ եկել եք։ Սրանով մենք բոլոր սկանդինավյան երկրներին, Եվրոպայինցույց ենք տալիս, որ մենք արյուն չենք սիրում, բայց պատրաստ ենք արյուն թափելու»։ Նրա «Մահ հայ շներին, մահ, մահ» վանկարկումներին միացել են ցույցի մասնակիցները։
Միջադեպն ապրիլի 11-ին լայն արձագանք է ստացել շվեդական մամուլում։ Շվեդահայ համայնքի բազմաթիվ կազմակերպություններ եւ անհատներ բողոք են ներկայացրել Շվեդիայի ոստիկանություն տվյալ անձի դեմ գործ հարուցելու պահանջով։
Մեծ աղմուկի պատճառով Լեյլանին հեռացել էր կազմակերպությունում իր պաշտոնից և ներողություն էր խնդրել իր արտահայտությունների համար: