Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են ամենօրյա վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել ՀՀ բոլոր մարզերում և Երևանում: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ապրիլի 8-ին վարակազերծվել են 338 հանրային նշանակության վայրեր, որոնց մեջ 161-ը առևտրային կազմակերպություններ են:
Վարակազերծվել են Գեղարքունիքի մարզպետարանի, Մասիսի, Տաշիրի և Ծաղկահովիտի համայնքապետարանների, Տաշիրի և Ծաղկահովիտի ոստիկանության բաժնի վարչական շենքերը, Տաշիրի սոցիալական ծառայության շենքը, մարզային 7 բժշկական կենտրոններ և պոլիկլինիկաներ:
Վարակազերծվել են Կապանի շուկան, Գյումրիի շուկայի «Լաչինի անցում» կոչվող տարածքում գտնվող 55 երկաթյա տաղավարները և 50 խանութները, 7 բազմաբնակարան բնակելի շենքեր, 24 բանկոմատներ, 16 բանկային և վարկային կազմակերպություններ և 22 այլ կազմակերպություններ:
Ամենօրյա վարակազերծման են ենթարկվում ԱԻՆ բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների շենքերն ու շինությունները, բակերն ու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, գույքը, տեխնիկան և փրկարար ծառայողների համազգեստը: