Վարչապետը պարզաբանեց գազի և էլեկտրաէներգիայի փոխհատուցման որոշումը
Advertisement 1000 x 90

Վարչապետը պարզաբանեց գազի և էլեկտրաէներգիայի փոխհատուցման որոշումը

Կառավարության արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կոմունալ վճարները փոխհատուցելու որոշմանն ու ներկայացրեց պարզաբանում:

«Հայաստանում կոմունալ վարձերը վճարելու շատ բարձր կուլտուրա կա։ Մենք ուզում ենք այնպիսի քաղաքականություն վարել, որ այդ կուլտուրային որևէ ձևով չվնասենք, որովհետև դա շատ կարևոր է ու այդ պատճառով 50 տոկոսով ենք փոխհատուցում գազի ու էլեկտրաէներգիայի ծախսերը»,- նշեց վարչապետը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ վերցրել են փետրվար ամսվա բազան, քանի որ փետրվարը խոշորագույն սպառման ամիս է։

Կառավարությունը հակաճգնաժամային 11-րդ միջոցառմամբ 50 տոկոսով կփոխհատուցի գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարները, եթե գազի վճարը չի գերազանցել 10 հազար, էլեկտրաէներգիայինը՝ 5 հազար դրամը։