Արցախում քաղաքական հետապնդում չի լինելու. Արայիկ Հարությունյան
Advertisement 1000 x 90

Արցախում քաղաքական հետապնդում չի լինելու. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքներով Արցախի նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանը քաղաքական գործիչներից և քաղաքացիներից որևէ մեկի հետ խնդիր չունի։

Այս մասին Հարությունյանն ասաց ապրիլի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

«Արցախում իրականացնելու եմ այնպիսի քաղաքականություն, որ կարողանանք համախմբել մեր հասարակությանը, համախմբված դիմակայենք մարտահրավերները։ Որևէ խնդիր որևէ քաղաքական գործչի հետ մենք չունենք։ Քաղաքական հետապնդում չի լինելու ոչ մեկի նկատմամբ»,- ասաց Հարությունյանը։

Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախընտրական փուլում իր հասցեին հնչած բազմաթիվ վիրավորական հայտարարությունների առնչությամբ ցանկացել է դիմել դատարան, սակայն այժմ մտափոխվել է։



Նման նյութեր