Ջուլֆալակյանն առաջարկեց ապրիլի 24-ին մեկ րոպե շարունակ հնչեցնել հայկական բոլոր եկեղեցիների զանգերը
Advertisement 1000 x 90

Ջուլֆալակյանն առաջարկեց ապրիլի 24-ին մեկ րոպե շարունակ հնչեցնել հայկական բոլոր եկեղեցիների զանգերը

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը կառավարությանն առաջարկեց արտակարգ դրության պայմաններում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու իր տարբերակը։ Առաջարկը Ջուլֆալակյանը հնչեցրեց ապրիլի 15-ին խորհրդարանում կառավարության հետ հարուցապատասխանի ընթացքում։

«Կարելի է կազմակերպել այնպես, որ նախապես պայմանավորված ժամի աշխարհի հայկական եկեղեցիներում հնչեցվեն զանգերը, մեր հայրենակիցները դուրս գան պատշգամբ կամ բակ և մեկ րոպե լռությամբ հարգեն զոհերի հիշատակը։ Այդպես շատ ազդեցիկ կլինի այս պայմաններում»,- ասաց Ջուլֆալակյանը։

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրենք այժմ այդ առնչությամբ մի քանի տարբերակ դիտարկում են և քննարկումներում կներառեն նաև պատգամավորի առաջարկած տարբերակը։

Ապրիլի 24-ի, մայիսի 8-ի և 9-ի միջոցառումներին կսահմանափակվի քաղաքացիների մասնակցությունը։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:



Նման նյութեր