Գյուղատնտեսական վարկերի հայտերը կընդունվեն միայն օնլայն տարբերակով
Advertisement 1000 x 90

Գյուղատնտեսական վարկերի հայտերը կընդունվեն միայն օնլայն տարբերակով

Բանկը շարունակում է աշխատել հատուկ ռեժիմով և իրականացնել պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող գյուղատնտեսական վարկերի տրամադրումը: Բանկն այս մասին հաղորդագրություն է տարածել։

«Գործընթացը հաճախորդների համար առավել հարմարավետ ու արդյունավետ դարձնելու, ինչպես նաև մասնաճյուղերում կուտակումներից խուսափելու և առողջապահական անվտանգության նորմերը պահպանելու նպատակով, Բանկը պետության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի ստացման համար հայտերն այսուհետ կընդունի միայն առցանց տարբերակով:

Գյուղատնտեսական վարկի դիմումը կարող եք լրացնել հետևյալ հղմամբ`առցանց դիմում հայտ։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանի բանկային համակարգում գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարն է: Իր ստեղծման օրվանից մինչ օրս այս ոլորտի զարգացմանը նպաստելը Բանկի համար ունի ռազմավարական նշանակություն: Բանկը հավատարիմ է իր քաղաքականությանն ու շարունակելու է իր ներդրումն ունենալ գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորման գործընթացում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։