Ոչ թե 29 միլիոնի, այլ առնվազն 100 միլիոնի պարգեւավճար. hraparak.am
Advertisement 1000 x 90

Ոչ թե 29 միլիոնի, այլ առնվազն 100 միլիոնի պարգեւավճար. hraparak.am

Հայկ Մարությանը կրկին ստում է ՝ ոչ թե 29 միլիոն դրամի պարգևատրում են ստացել Երեւանի քաղաքապետարանում, այլ առնվազն 100 միլիոնի։ Արդեն մամուլը ներկայացրել է, որ Երևանի քաղաքապետի որոշման համաձայն այս ծանրագույն օրերին ևս քաղաքապետարանի աշխատակիցները պարգևատրվել են 29 միլիոն դրամով։ Համապատասխան ցանկում ներկայացված են շուրջ 100 պաշտոնյա, ում պարգևատրել է Հայկ Մարությանը, սակայն դա ամբողջական պատկերը չէ։ Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում աշխատում է շուրջ 2000 աշխատակից ու ըստ հավաստի տեղեկատվության նրանց ճնշող մեծամասնությունը ևս պարգևատրվել է։ Այսինքն, Հայկոն ներկայացնում է ընդամենը 100 հոգուն բաշխված շուրջ 30 մլն դրամի պարգևավճարը, իսկ իրականում պետք է ներկայացնի 2000 հոգու պարգևատրման չափը։ Եթե միջինացված գումարով հաշվեն կդառնա, որ դա 100 միլիոնի ձգտող գումար է։ Իսկ երեւանցիները Հայկ Մարությանին ընտրել են աշխատելու համար, այլ ոչ թե խաբելու եւ հանրությանը մոլորցնելու։

hraparak.am