Ուկրաինայում շուրջ 1000 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով
Advertisement 1000 x 90

Ուկրաինայում շուրջ 1000 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով

Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվել է 978 բժիշկ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ուկրաինայի առողջապահության նախարար Մակսիմ Ստեպանովը տեղեկացրել է, որ վերջին տվյալներով իրենց մոտ գրանցվել է վարակվածության 5 հազար 106 դեպք, որից 133-ը մահվան ելքով, 275 մարդ ապաքինվել է:

«Վարակի բռնկումից ի վեր վարակվել է 332 երեխա և 978 բուժաշխատող»,- ասել է նախարարը:



Նման նյութեր