Մարտական հերթապահություն իրականացնող ևս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր կարգին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մարտական հերթապահություն իրականացնող ևս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր կարգին

ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված և մարտական հերթապահություն իրականացնող  ևս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր կարգին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»- ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված, գնդապետ Ա. Գևորգյանի հրամանատարությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասը ևս անցավ սննդի մատակարարման նոր կարգին»,- գրել է Ստեփանյանը։

Մեզ հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ մինչև այս տարվա ավարտը ՀՀ զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի բոլոր զորամասերը կանցնեն սննդի մատակարարման նոր կարգին։

Սննդի մատակարարման նոր կարգով զորամասերի սնունդն ապահովում է 5 կազմակերպություն։

Նորայր Շողիկյան



Նման նյութեր