«Գնալով ամեն ինչ ավելի մոխրագույն է դառնում». Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

«Գնալով ամեն ինչ ավելի մոխրագույն է դառնում». Հովհաննես Ավետիսյան

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը գրել է.

«Նիկոլի վերջի լայվը լսեցի, գնալով ամեն ինչ ավելի մոխրագույն է դառնում: Երկրի քաղաքացիներին կրկին տեսակավորելով է զբաղված, և մի տեսակի իր բերած նկարագիրը գրում եմ ստորև, կարդացեք:

«Նախկին իշխանության ենթակառուցվածքի մեջ ներգրավված մարդիկ, որոնք հիմա հանդես են գալիս առաջին հայացքից օբյեկտիվ գնահատական տվող փորձագետներ… որոնք ժամանակ առ ժամանակ, որպես անկախ փորձագետ հարցազրույցներ են տալիս, գնահատականներ են տալիս, բայց իրականում իշխանության հետ աշխատող մարդիկ էին…իշխանության ռազմավարական ծրագրերով զբաղվող խումբ էին, նրանց մի մասին հանրությունը գիտի որպես հասարակական ակտիվիստ կամ ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր …Սերժ Սարգսյանի իշխանությունը պետք է վերարտադրվեր, ու իշխանությունը ժառանգվեր ու այս տրամաբանությունը սպասարկելու համար ծրագիր է եղել մշակված, որտեղ ներգրավվել են երիտասարդ, գիտելիք, կրթություն ունեցող մարդիկ, որոնք իշխանությունը ժառանգելու պլաններ են ունեցել …իսկ հեղափոխության արդյունքում նրանց պլանները փլուզվել են…». ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան 20.04.2020թ:

Ստացվում է ինչ, Սերժ Սարգսյանը իշխանությունը որոշել էր փոխանցել ինձ և էլի մի փոքր խումբ մարդկանց, ուղղակի ես հիմարս դրա մասին չգիտեի ու շարունակաբար մեր հովանավոր Սարգսյանի իշխանությանը քննադատում էինք, վերջում էլ այնքան հիմար գտնվեցինք, որ ոչ միայն չսատարեցինք Սարգսյանին` իշխանության ուզուռպացիայի շարունակության գործում, այլ նաև հեղափոխություն հորջորջեցինք:

Նիկոլի ու իրեն այս հեքիաթները պատմած անձանց երևակայությունն ու մտքի թռիչքը շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան նողկալի ու զազրելի չլիներ:
Ինչ ասեմ, դուք եք ընտրել ձեր այս ճանապարհը, ճանապարհ դեպի ունայնություն և ինքնաոչնչացում:
Բարի երթ»:



Նման նյութեր