Գրկախառնվեք ծառերի, ոչ թե ընկերների հետ։ Այսպիսի կոչով են կորոնավիրուսի համավարակի պայմաններում հասարակությանը դիմել Իսլանդիայի ռենջերները, հայտնում է BBC-ն։
Իսլանդական Հալորմստադուր ազգային անտառի պահակները մարդկանց սովորեցնում են մխիթարանք գտնել բնության գրկում, այլ ոչ թե ընկերների եւ ընտանիքի հետ։
Ռենջերները սկսել են մաքրել ճանապարհները, որոնք տանում են դեպի ծառեր, որոնց մարդիկ կարող են սեղմվել հարկադիր սոցիալական դիստանցիայի եւ ինքնամեկուսացման ժամանակ։
Սակայն անտառտնտեսական ծառայությունները ոչ թե պարզապես առաջարկում են քաղաքացիներին ծառեր գտնել գրկախառնվելու համար։ Վարչությունները նաեւ խրախուսում են մարդկանց դուրս գալ փողոցներ ընդհանրապես եւ զբաղվել ակտիվ հանգստով, որպես թուլանալու եւ սթրեսը հանելու անվտանգ միջոց։
Այնուամենայնիվ, ծառերի սիրահարները պետք է զգույշ լինեն։ Մի հետազոտության ժամանակ հայտնաբերվել է, որ կորոնավիրուսը մշակված փայտի վրա մեկ օր ապրում է։