Կարանտինի պատասխանատուները 5 միլիոն դրամ են ստանում, իսկ մեկ ամիս հերթապահող բուժանձնակազմը՝ 145 հազար դրամ. Medmedia.am
Advertisement 1000 x 90

Կարանտինի պատասխանատուները 5 միլիոն դրամ են ստանում, իսկ մեկ ամիս հերթապահող բուժանձնակազմը՝ 145 հազար դրամ. Medmedia.am

Medmedia.am կայքի տեղեկություններով՝ Աղավնաձորի մեկուսարանի բժշկական անձնակազմը մեկ ամիս շարունակ հերթապահություն իրականացնելուց հետո, վարձատրվել է ընդամենը 145 հազար դրամով: Մինչդեռ, ըստ կայքի, կարանտինի պատասխանատուները, այս թվում՝ Աղավնաձորի պատասխանատու Նարեկ Վանեսյանը, ստանում են 5 միլիոն ՀՀ դրամ: Իսկ շտապ օգնության բուժքույրը, ով անմիջապես շփվում է հիվանդների հետ, ստանում է 20.000 դրամ պարգևավճար:

Կայքը հիշեցրել է, որ Նարեկ Վանեսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. մայիսի 29-ից մինչև 2015թ. հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով՝ Իջեւան բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը, Իջեւան քաղաքի բնակչուհի Ալլա Ասիրյանից որպես բժշկուհի տեղավորելու պատրվակով խաբեությամբ հափշտակել է 3000 դոլար:

Մանրամասները՝ այստեղ