Նադեժդա Բաբկինան դեպրեսիա ունի, շփվում է ժեստերով
Advertisement 1000 x 90

Նադեժդա Բաբկինան դեպրեսիա ունի, շփվում է ժեստերով

Հիվանդանոցում պատմել են դեպրեսիայի մեջ հայտնված Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նադեժդա Բաբկինայի վիճակի մասին, հայտնում է Starhit-ը։

Բժշկական հաստատությունում աղբյուրը խոստովանել է, որ առայժմ վաղ է խոսել աստղի դուրսգրման մասին։ Ընդ որում, նա մեծ հաղթանակ է անվանել փաստը, որ 70-ամյա էստրադային երգրուհուն հաջողվել է անջատել թոքերի արհեստական օդափոխման սարքից։ Այս պահին նա շնչում է սարքի օգնությամբ։

«Այս պահին Նադեժդա Գրիգորեւնայի մոտ գիտակցության՝ որոշակիորեն արգելակված մակարդակ է, նա աշխուժորեն չի շփվում ՝ ժեստերով, նշաններով, բացի այդ՝ կա նաեւ դեպրեսիա, որը կապված է ստացիոնարում երկար ժամանակ գտնվելու հետ»,- նշել է նա։

Պարբերականի զրուցակցի խոսքով՝ Բաբկինային հակավիրուսային եւ հակաբակտերիալ թերապիա է նշանակվել։ Բժիշկներին անհանգստացնում է նաեւ սրտի արագ ռիթմը։ Անկախ դրանից՝ թոքերի ախտահարված հատվածը փոքրանում է, իսկ բժիշկները նվազագույն դրական տեղաշարժ են նկատում բուժման մեջ։

Ապրիլի 6-ին արտիստը հայտնվել է հիվանդանոցում։ Նա մի քանի օր արհեստական կոմայի վիճակում է եղել։ Նրա ներկայացուցիչները հայտարարել են, որ Բաբկինայի մոտ COVID-19 չի հայտնաբերվել, սակայն StarHit-ի աղբյուրները պնդում են, որ աստղը երկկողմանի պնեւմոնիա ունի, որը պայմանավորված է կորոնավիրուսով։

style.news.am