Մարգարիտ Եսայան. «Սիրելիներս, իմ ամենասիրելի մասնագիտության կրողներ, մի արեք, խնդրում եմ, ձեր զրուցակիցների հետ մի բանավիճեք, հարցը տվեք, պատասխանը ստացեք․․.»
Advertisement 1000 x 90

Մարգարիտ Եսայան. «Սիրելիներս, իմ ամենասիրելի մասնագիտության կրողներ, մի արեք, խնդրում եմ, ձեր զրուցակիցների հետ մի բանավիճեք, հարցը տվեք, պատասխանը ստացեք․․.»

Քիչ առաջ ինձ լրագրող էր զանգել, ասաց մեկ հարց ունի, խնդրեց պատասխանել։ Հարցրի՝ ինչի՞ մասին է հարցը, ասաց։ Ասացի՝ խնդիր չկա, ձեւակերպեք ձեր հարցը։ Ձեւակերպեց։ Պատասխանեցի։ Եւս մեկ հարց հնչեցրեց, նույնի մասին։

Օք,  պատասխանեցի։ Հետո․․․ գնացցցցցց․․․ «Բայց, տարիներ շարունա՞կ․․․ Ընդհատեցի, արձագանքեցի։ դարձյալ․«Բայցցց, տարիներ շաարունակկկկկկ»։ Մի քանի այդպիսի «բայց»-երից հետո, այլեւս դիմանալու չէր․․․ Չէ, հարգալից եմ եղել․․․

Սիրելիներս, իմ ամենասիրելի մասնագիտության կրողներ, մի արեք, խնդրում եմ, ձեր զրուցակիցների հետ մի բանավիճեք, հարցը տվեք, պատասխանը ստացեք․․. Հետո գնացեք վերլուծություն արեք, եթե պիտի վերլուծական գրեք, իսկ եթե չեք խաբել ձեր զրուցակցին եւ զուտ հարցազրույց եք խնդրել, ուրեմն՝ բարի եղեք հարցազրույցը գրել։

Հասկացանք, հեռավար, հեռահար, հեռակառավարվող․․ամեն ինչ հասկանում եմ, բայց, դե մարդ ենք էլի, մեր հաշվին «սենսացիաներ» մի հորինեք, էլի, փլիզզզ․․․

Լրագրողի անունը չեմ գրի, լրատվականի անունը չեմ գրի, սպասեմ, տեսնեմ բարեկրթության եւ մասնագիտական ազնվության սահմանը․․․

Հուսամ, պարկեշտ կգտնվի․․․

?????

Հ․Գ․ Ի դեպ, եթե դա ուղիղ եթերի ձեւաչափ է, կհասկանամ, նորմալ է, թեժ կլինի, բայց եւ զրուցակիցը անմիջապես պատասխանելու, հակադարձելու հնարավորություն կունենա, բայց եթե դա կայքի համար հեռախոսային զրույց է, կներեք, լավ չէ, ճիշտ չէ․․.

Մարգարիտ Եսայանի էջից:



Նման նյութեր