Քրդերը լավ է հեռանան…
Advertisement 1000 x 90

Քրդերը լավ է հեռանան…

ՔՐԴԵՐԸ ԼԱՎ Է ՀԵՌԱՆԱՆ

Թրքական «Օթյուքեն» հանդեսն իր 1967 թ. N 28-ում գրել է.

«Թող քրդերը հեռանան, կորչեն: Ո՞ւր… Ուր նրանց աչքը կկտրի: Թող գնան Իրան, Պակիստան, Հնդկաստան, Մուստաֆա Բարզանիի մոտ: Թող դիմեն ՄԱԿ-ին՝ պահանջելով իրենց հայրենիք տրամադրել Աֆրիկայում: Թուրքը շա՜տ համբերատար է, բայց երբ կատաղում է, ինչպես էգ առյուծ, ոչնչի առջեւ կանգ չի առնում: Թող այդ մասին հարցնեն իրենց ազգական հայերին եւ հնարավոր է այդ ժամանակ հասկանան»:

Նույն հանդեսի N 42-ում գրված է.

«Քրդերը շարունակում են խոսել իրենց պարզունակ լեզուներով, որոնք ունեն միայն չորս կամ հինգ հարյուր բառ… Մենք այս հողերը վերցրել ենք մեր արյունը գետի նման թափելով եւ այնտեղից հանելով ու չորացնելով հայերի, հույների ու վրացիների արմատները: Թրքական հողի վրա քրդերի պետություն ստեղծելու երազանքը այդպիսին էլ կմնա, ինչպես հույների տենչը Բյուզանդիայի, հայերի իղձը՝ Մեծ Հայաստանի մասին: Քրդերը լավ է հեռանան, քանի դեռ չեն ոչնչացվել»:

Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: