Տարվա ամեն մի եղանակ իր գեղեցկությունն ունի: Սակայն իր հեքիաթային խորհրդով ոչ մի եղանակ չի կարող համեմատվել ձմռան հետ:
Ահա մի քանի պատճառ, թե ինչու պետք է սիրել ձմեռը:
Ձմռանը հաճելի է տաք կակաոյով կամ թեյով սիրած գիրքը կարդալ:

Ձմռանը հեքիաթային է թվում անգամ երկար զբոսանքից հետո տաք ուտեստը, ասենք՝ տապակած մսեղենը:

Ազատ օրը տաք վերմակի տակ, հաճելի ֆիլմերով՝ հրաշք է:

Ձմռանը մի քանի ժամվա ընթացքում ամեն բան հեքիաթային է դառնում:

Ձյան փաթիլներին նայելով, անհնար է չհիշել մանկության օրերը:

Իսկ սահելուց լավ բան կա՞:

Ձմռանը մտերմությունը ավելի է ջերմանում:

Իսկ կոկտեյլով զրույցները, էլ ավելի են ջերմացնում…

Եվ անկախ ամեն ինչից, ուզում ես մանկան պես հավատալ, որ ամեն բան կստացվի…

Եվ իհարկե, ձմեռը տաք, հարմարավետ գործվածքների ժամանակն է:


Բայց ամենակարևորը՝ կամացուկ մոտեցող Ամանորն է:

Եվ բարի, խաղաղ հրաշքի սպասումը:

Որն անպայման կիրականանա այս տարի…

adme.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը







