«Հարգելի ընկերներ, արդեն մեկ ամսից ավելի է «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնը, պարետի հրամանով չի աշխատում և մենք խստորեն պահպանում ենք պարետատան հրահանգները»
Advertisement 1000 x 90

«Հարգելի ընկերներ, արդեն մեկ ամսից ավելի է «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնը, պարետի հրամանով չի աշխատում և մենք խստորեն պահպանում ենք պարետատան հրահանգները»

Հարգելի ընկերներ, արդեն մեկ ամսից ավելի է «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնը, պարետի հրամանով չի աշխատում և մենք խստորեն պահպանում ենք պարետատան հրահանգները։

Ապրիլի 31-ից ըստ Պարետի N51 որոշման, շատ կազմակերպություններ կսկսեն աշխատել՝ ստորև դնում եմ որոշման բնորինակը հղումով։

Մեր գործունեության դասակարգիչը՝ S96.09․0, չեմ հասկանում, թե ինչու չի մտել այդ ցուցակի մեջ։ Ճշտում կատարելով արգելված գործոընեությունների մասին գտա հետևյալը՝ 96.0 Այլ անհատական ծառայությունների մատուցումն է, որտեղ օրինակ՝ 96.03 – Թաղումների կազմակերպում և դրա հետ կապված ծառայություններ։

Նախ չեմ հասկանում թե հոգեբանական ծառայությունները ինչ կապ ունեն վերը նշված ծառայությունների հետ, իսկ երկրորդը՝ այս պայմաններում, երբ մեր ծառայությունների անհրաժեշտությունը առավելագույն է, և հաշվի առնելով այն, որ կենտրոնի աշխատանքի բնույթը չի հակասում կարանտինի կանոններին, ինչ նպատակ կա փակ պահել կենտրոնը…

Ասեմ, որ որդեն չորորդ օրն է ապարդյուն փորձում եմ կապվել պարետատան հետ բոլոր հնարավոր տարբերակներով՝ զանգերին ոչ ոք չի պատասխանում, գրածս նամակները մնացել են անպատասխան։

Եթե ընկերներիս մեջ կան այսօրվա իշխանություններին մոտ կանգնած մարդիկ, խնդրում եմ ձայնս հասցնել Պարետին`https://www.facebook.com/tigran.avinyan/ և ակնկալում եմ որևե հիմնավոր պատասխան ստանալ այս առիթով։

Շնորհակալ եմ բոլորիցդ

Միհրդատ Մադաթյանի էջից: