Վարչապետ Ադնան Մենդերեսի հայտարարությունը Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում, Անկարա, 1955 թ.
Advertisement 1000 x 90

Վարչապետ Ադնան Մենդերեսի հայտարարությունը Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում, Անկարա, 1955 թ.

1955 թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում ու Իզմիրում թրքական իշխանությունների կազմակերպած հույն եւ հայ բնակչության ջարդից ու թալանից հետո՝ թրքական խորհրդարանում իշխող Դեմոկրատական ու ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունները հանդես եկան փոխադարձ մեղադրանքներով։ Ի պատասխան ԺՀԿ նախագահ Իսմեթ Ինոնյուի քննադատական ելույթի, թե վարչապետն անձամբ պատասխանատվություն է կրում կազմակերպված ջարդերի համար, Մենդերեսը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց.

«Առաջին հերթին մեզ՝ դեմոկրատներիս համար, շատ հեշտ է հիշեցնել Ստամբուլի դժբախտ ոչ մուսուլման տարրերին այն մասին, թե ով է պարոն Իսմեթ Ինոնյուն, ինչ է իրենից ներկայացնում ԺՀԿ-ի ղեկավարությունը, հիշելով դրա համար «ունեցվածքի հարկի» սարսափելի էջերը, քրիստոնյաների հավաքը` զորակոչի անվան տակ, պատերազմի տարիներին նրանց սպանդանոց ուղարկելու համար։ Եթե այդ օրերին նացիստական Գերմանիան չպարտվեր Ստալինգրադում, ապա անհապաղ գործի մեջ կդրվեր Իսմեթ Ինոնյուի ծրագիրը, որի համաձայն պետք է ոչնչացվեին հայ, հույն, հրեա 18-60 տարեկան տղամարդիկ այնպես, ինչպես ոչնչացվել են առաջին աշխարհամարտի տարիներին հայ զինծառայողները օսմանյան բանակի բանվորական գումարտակներում՝ իրենց ձեռքերով փորելով իրենց գերեզմանները։ Թուրքիայի ու հատկապես Ստամբուլի բնակչությանը լավ հայտնի է Իսմեթ Ինոնյուի եւ իր Ժողովրդահանրապետական կուսակցության կատաղի ատելությունը քրիստոնյաների եւ ոչ թուրքերի նկատմամբ»։

Արշալույս Զուրաբյանի էջից: