Բաբկինայի համերգային տնօրենը հայտարարել է, որ երգչուհին ապաքինվում է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բաբկինայի համերգային տնօրենը հայտարարել է, որ երգչուհին ապաքինվում է

Նադեժդա Բաբկինայի թատրոնի համերգային տնօրեն Սերգեյ Գորոխը պատմել է արտիստուհու այժմյան վիճակի մասին։  Այս մասին հաղորդվում է RT Telegram-ալիքը։

Նա նշել է, որ Բաբկինան ապաքինվում է։  Գորոխը հավելել է, որ արտիստուհին իրեն զանգահարել է Կոմունարկայի հիվանդանոցից եւ հետաքրքրվել թատրոնի կյանքով եւ փորձերի ընթացքով:

«Ես նրան բացատրեցի, որ մինչեւ մայիսի 1-ը բոլորը տանն են լինելու՝ ինքնամեկուսացման մեջ, տոնական միջոցառումները հետաձգվել են»,- հայտարարել է Գորոխը:

Բացի այդ, Բաբկինան ասել է, որ պատրաստվում է շնորհավորել իր թոռնուհուն՝ Մարֆային, որի ծննդյան տարեդարձն է։ Երգչուհին հավելել է, որ լավ տրամադրություն ունի։

style.news.am