Սիլիկոնե կուրծքը փրկել է կնոջ կյանքը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սիլիկոնե կուրծքը փրկել է կնոջ կյանքը

Կանադայի բնակչուհին ողջ է մնացել այն բանից հետո, երբ նրա վրա կրակել են: Կնոջը փրկել են կրծքի սիլիկոնային իմպլանտները, գրում է Plastic Surgery Case Studies-ը:

30-ամյա կանադուհին զբոսնել է Տորոնտոյի փողոցներում: Հանկարծակի նա կտրուկ ցավ է զգացել կրծքավանդակում և տեսել է արյուն: Կինն անմիջապես հիվանդանոց է գնացել:

Բուժհաստատությունում բժիշկները ախտորոշել են հրազենային վնասվածք: Պարզվել է, որ փամփուշտը խրվել է աջ կողմում՝ կրծքավանդակի տակ: Այն անցել է ձախ կրծքի սիլիկոնե իմպլանտի միջով, գլխիվայր շրջել է աջը և կոտրել է պացիենտի աջ կողոսկրը:

Բժիշկները հանել են փամփուշտը: Տուժողն արագ ապաքինվել է:

Ոստիկանությանը չի հաջողվել պարզել, թե ով է կրակել կնոջը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը