Ամերիկացի դերասանուհի Շերոն Սթոունն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատրաստում է բեֆստրոգանով ուտեստը՝ իր ռուս տատիկի բաղադրատոմսով:
Տեսանյութում Սթոունն իր խոհանոցում է:
«Գաղտնիքն ուտեստին մի փոքր շոկոլադ ավելացնելն է»,- խոստովանել է 62-ամյա դերասանուհին:
Մինչ Սթոունը պատրաստում է ուտեստը, նրա կրտսեր որդին լվանում է ամանները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը