Սաուդյան Արաբիայում անչափահասների համար չեղարկել են մահապատիժը
Advertisement 1000 x 90

Սաուդյան Արաբիայում անչափահասների համար չեղարկել են մահապատիժը

Սաուդյան Արաբիայի իշխանությունները անչափահասների համար մահապատիժը, որպես հանցագործության պատժատեսակ, չեղարկելու որոշում են կայացրել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով տեղի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի հայտարարությանը։

«Սա կարևոր օր է Սաուդյան Արաբիայի համար։ Այսպիսի քայլը հնարավոր դարձավ Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդ թագավորի և թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի շնորհիվ։ Այպիսի հրամանը հնարավորություն կտա մեզ ստեղծել առավել ժամանակակից օրենսգիրք»,- նշել է հանձնաժողովի ղեկավար Ավվադ ալ-Ավվադը։

Հայտարարությունում նշվում է, որ անչափահասների համար մահապատիժը փոխարինվելու է առավելագույնը 10 տարի ազատազրկմամբ։

Պատրաստեց Նորայր Շողիկյանը



Նման նյութեր