Հոսանքն անջատեցին՝ երեխաներիս զրկելով հեռավար դաս անելու հնարավորությունից. Միքայել Մարգարյան
Advertisement 1000 x 90

Հոսանքն անջատեցին՝ երեխաներիս զրկելով հեռավար դաս անելու հնարավորությունից. Միքայել Մարգարյան

Երգահան Միքայել Մարգարյանի տան հոսանքը վարձավճարը չվճարելու պատճառով անջատել են այն պահին, երբ երեխաները հեռավար դաս անելիս են եղել: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ:

«Հոսանքի անջատումն անօրինական է արտակարգ դրության պայմաններում, այն ինքնին ֆորսմաժոր է․ պայմանագրերում կետ կա, որ նման իրավիճակում մատակարարումը չպիտի ընդհատվի, իսկ հոսանքն ու գազն այսօր անհրաժեշտություն են»,-ասաց նա:

Մարգարյանը տեղի ունեցածն անթույլատրելի է համարում. նա տեղեկացրեց, որ ինքը վճարելու հնարավորություն չունի և եթե 1 ժամվա ընթացքում այն չվերականգնվի, դուրս կգա հրապարակ և պատասխանատու չի լինի իր անելիքների համար:

Ավելի ուշ Միքայել Մարգարյանը ուղիղ հեռարձակում սկսեց Հանրապետության հրապարակից, որը, սակայն, ընդհատվեց այն պահին, երբ նրան մոտեցան ոստիկանության աշխատակիցները: