Թրամփը չի բացառել Չինաստանից փոխհատուցում պահանջելու տարբերակը
Advertisement 1000 x 90

Թրամփը չի բացառել Չինաստանից փոխհատուցում պահանջելու տարբերակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեղադրելով Չինաստանին կորոնավիրուսի հետ կապված տեղեկատվոuթյունը թաքցնելու համար, չի բացառում վնասի փոխհատուցում պահանջելու հնարավորությունը:

«Euronews»-ը տեղեկացնում է, որ այս մասին նախագահ Թրամփը հայտնել է Սպիտակ տանը հրավիրված ասուլիսում: «Մենք գոհ չենք Չինաստանից: Մենք գոհ չենք այս ամբողջ իրավիճակից, քանի որ կարծում ենք՝ վարակը հնարավոր էր կանգնեցնել աղբյուրի վայրում և այսքան տարածում չէր ունենա»,-ասել է Դոնալդ Թրամփը:

Աշխարհում կորոնավիրուսով վարակված երկրների ցանկում ԱՄՆ-ը շարունակում է առաջին տեղում մնալ ինչպես ընդհանուր վարակակիրների, այնպես էլ մահերի թվով:

ԱՄՆ-ում հաստատված դեպքերի թիվը 1 մլն-ից անցել է, մահացել է ավելի քան 56 հազար մարդ: Ամեն դեպքում նախագահ Թրամփը նահանգապետներին կոչ է արել վերաբացել տնտեսական գործունեությունը: Սպիտակ տունը դրան զուգահեռ նպատակ ունի զգալի ընդլայնել թեստավորման շրջանակը:



Նման նյութեր