Հունաստանում դիմակ կրելը կլինի պարտադիր
Advertisement 1000 x 90

Հունաստանում դիմակ կրելը կլինի պարտադիր

Հունաստանում հանրային տրանսպորտում և փակ տարածքներում գտնվելիս բժշկական դիմակ կրելը կլինի պարտադիր, քանի որ մայիսի 4-ից մի շարք սահմանափակումներ վերացվելու են: Դիմակ չկրելու պատճառով տուգանքը կազմելու է 150 եվրո:

Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է Հունաստանի քաղաքացիական պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոս Խարդալիասը:

Ապրիլի 28-ին վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հեռուստաուղերձում նշել է սահմանափակումներն աստիճանաբար հանելու մասին, որոնք ընդունվել էին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Մայիսի 4-ից վերականգնվելու է հանրային տրանսպորտի աշխատանքը: Նույն օը կբացվեն տարբեր առևտրային խանութները, բացի խոշոր մոլերից, ինչպես նաև գեղեցկության սրահներն ու վարսավիրանոցները:

 



Նման նյութեր