Ճամբարակի և Շողակաթի դպրոցներին տրամադրվել են համակարգիչներ և պլանշետներ
Advertisement 1000 x 90

Ճամբարակի և Շողակաթի դպրոցներին տրամադրվել են համակարգիչներ և պլանշետներ

Հեռավար ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտներին աջակցություն տրամադրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Շողակաթ համայնքների հանրակրթական դպրոցների տնօրեններին է փոխանցվել ՀՀ ԿԳՄՍ նախարարարության կողմից տրամադրված 40 համակարգիչ և 10 պլանշետ, որոնք իր հերթին նվիրաբերել էր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը:

«Տեխնիկական միջոցները տրամադրվելու են հեռավար ուսուցման հնարավորություն չունեցող միայնակ ծնողների, սոցիալապես անապահով, 3 և ավելի դպրոցահասակ երեխաներ ունեցող 50 ընտանիքների: Նշենք նաև, որ տեխնիկական միջոցները հեռավար ուսուցման ավարտից հետո վերադարձվելու են դպրոցներին»,- նշեց Կարեն Զազյանը: