Ալեն Սիմոնյանն ու ադրբեջանական պրոպագանդան. 2016թ. Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի հետքերով. antifake.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ալեն Սիմոնյանն ու ադրբեջանական պրոպագանդան. 2016թ. Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի հետքերով. antifake.am

Երեկ «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի և ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո՝ Ալեն Սիմոնյանը ուղիղ եթերով «պարզաբանումներ» ներկայացրեց և հայտնեց, որ դեռևս 2016թ. Արթուր Դանիելյանը նրան դարձյալ հարվածել էր:

Ալեն Սիմոնյանը ներկայացրել է, որ 2016թ., երբ աշխատում էր araratnews.am լրատվականում, «մի իրադարձության», մի նյութի հետ կապված՝ Արթուր Դանիելյանը պահանջել է հեռացնել այն: «Նա եկել էր իմ վրա հարձակվելու, ինձ ծեծելու», բայց չի ստացվել: Որից հետո, ըստ Սիմոնյանի, Դանիելյանը հրապարակային ներողություն է խնդրել:

Հետաքրքիր է, որ Ալեն Սիմոնյանը այդպես էլ չհայտնեց, թե ինքն այդ ժամանակ ինչ լրատվական գործունեություն էր ծավալում, և ինչի համար էր Արթուր Դանիելյանը պահանջում հեռացնել կայքի ինչ-ինչ հրապարակումները:

Այնուամենայնիվ, Ալեն Սիմոնյանի պատմած դեպքի մասին պատմում են նաև ականատեսները: Երեկ ուղիղ եթերի ընթացքում այդ մասին խոսել են նաև «Ադեկվադ» միաբանությունից, blognews.am կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը, Մարինե Մանուչարյանը, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, Տիգրան Քոչարյանը և շատ ուրիշներ:

Այդ «իրադարձությունը», որի մասին Ալեն Սիմոնյանը խոսել է, Ապրիլյան քառօրյա պատերազմն է եղել, որի ընթացքում Ալեն Սիմոնյանի ղեկավարած լրատվականը ադրբեջանական պրոպագանդա և ապատեղեկատվություն էր տարածում:

Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ տարբեր անպատասխանատու հայտարարություններ անող քաղաքական ուժի ներկայացուցիչը փաստորեն դեռևս այն ժամանակվանից էր զբաղվում ապատեղեկատվության և պրոպագանդայի «կուռացիայով»:

Մասնավորապես, 2016 թվականի ապրիլին՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, Ալեն Սիմոնյանի խմբագրությամբ՝ araratnews.am լրատվական կայքը հրապարակում էր նյութեր՝ հղում անելով և բառացի թարգմանելով ադրբեջանական մի շարք աղբյուրների:

Ամբողջությամբ՝ antifake.am