Արցախի ևս 27 քաղաքացու կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք է տվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված 27 քաղաքացու փորձանմուշի արդյունքները, որոնք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի վարակը նրանց մոտ չի հաստատվել»,- նշված է հաղորդագրությունում:
Արցախում կորոնավիրուսի 8 հաստատված դեպք կա, որոնցից ապաքինվել է 5 քաղաքացի: Մեկուսացման մեջ է 15 անձ:
Պատրաստեց Նորայր Շողիկյանը