Հայաստանում մայիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2273 դեպք, որոնցից 1010-ն` առողջացած:
Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1227 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 23 142 թեստավորում: Այսպիսով` կակորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 125 նոր դեպք և 33 առողջացած։
Ընդհանուր առմամբ կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 33 դեպք:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդություն ունեցող ևս մեկ անձ մահացել է, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառով մահացել է 3 քաղաքացի։