Ձեռնոցով և դիմակով. Գյումրիում որոշ վարսավիրանոցներ անակնկալով են դիմավորել այցելուներին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ձեռնոցով և դիմակով. Գյումրիում որոշ վարսավիրանոցներ անակնկալով են դիմավորել այցելուներին. armeniasputnik.am

Չնայած Գյումրիում տեղացող հորդառատ անձրևին, նախապես գրանցված հաճախորդները շտապում էին այսօրվանից գործող գեղեցկության սրահներ և վարսավիրանոցներ՝ չմոռանալով ձեռնոցների ու դիմակների մասին: Գյումրիում Sputnik Արմենիայի թղթակցի կողմից իրականացված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ սրահներն իրենք էլ «զինված» են ձեռնոցներով ու դիմակներով, ախտահանիչ նյութերով։

«Մենք՝ աշխատակիցներս, դիմակով ու ձեռնոցով ենք, ախտահանիչ հեղուկներն էլ սեղանին, բայց ուրախ եմ, որ հաճախորդներին իրենք հիմնականում պատրաստված են գալիս, իսկ մեծ մասը նաև պայուսակներում ունեն լրացուցիչ ձեռնոց, դիմակ ու սրվակ՝ ախտահանիչ նյութով»,-պատմում է վարսահարդար Լիլիա Առաքելյանը։ Նրա խոսքով` իրենց գործունեության սահմանափակման վերացման առաջին օրը սրահ եկել են նրանք, ովքեր առաջինն  էին հասցրել գրանցվել՝ պարետի որոշումն իմանալուց հետո:

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am