Ինչպե՞ս են իրենց զգում Առողջապահական եւ աշխատանքի տեսչության՝ կորոնավիրուսով վարակված աշխատակիցները
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս են իրենց զգում Առողջապահական եւ աշխատանքի տեսչության՝ կորոնավիրուսով վարակված աշխատակիցները

Առողջապահական եւ աշխատանքի տեսչության երկու աշխատակից է վարակվել կորոնավիրուսով, այժմ նրանց ինքնազգացողությունը լավ է: Այս մաիսն լրագրողներին հայտնեց տեսչության պետ Հակոբ Ավագյանը:

Նրա խոսքով՝ աշխատակիցներից մեկի մոտ առաջին օրն է ծանր եղել: Նա բուժվել է 3-4 օրը, որից հետո 14-օրյա կարանտինի մեջ է եղել:

Երկրորդ աշխատակիցը 2-3 օր անցկացրել է ինֆեկցիոն հիվանդանոցում, որից հետո հյուրանոցում մեկուսացվել է:

Ավագյանի խոսքով՝ երկու աշխատակիցներն այժմ իրենց լավ են զգում:

Տեսչությունում այլ դեպքեր չեն գրանցվել: Մի քանի աշխատակիցներ աշխատում են հեռահար, քանի որ ռիսկային խմբում են: