Երբ որևէ բան ենք գնում, մենք այն փողով չենք գնում…
Advertisement 1000 x 90

Երբ որևէ բան ենք գնում, մենք այն փողով չենք գնում…

ԶԼՄ-ները Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկային անվանում են «Աշխարհի ամենաաղքատ նախագահ», սակայն նա իր իմաստությամբ և համեստ կենսակերպով միայն զարմացնում է:

Ահա, թե ինչ է գրում նա.

«Կամ երջանիկ եք, քանի որ ազատ եք ավելորդ իրերից, ցանկություններից, նյութական բեռից և իրական երջանկությունը ձեր ներսում է, կամ՝ ոչ մի բանի էլ չեք հասնի: Սա աղքատության արդարացումը չէ, սա զսպվածության արդարացումն է: Բայց մարդիկ հորինել են սպառողական մի հասարակարգ, որը անընդհատ աճ է ենթադրում: Երբ աճ չկա, ամեն բան դառնում է ողբերգական:

Մենք հորինել ենք կարիքների մի ողջ լեռնաշղթա: Պետք է անընդհատ մի բան գնենք, որ մեկ այլ բան դեն նետենք: Իսկ դեն ենք նետում մեր կյանքը… Երբ ես կամ դուք մի բան ենք գնում՝ փողով չենք վճարում: Վճարում ենք այն ժամանակով, որը ծախսել ենք այդ գումարը վաստակելու համար: Իսկ դա մեր կյանքն է…

Տարբերությունը՝ կյանքը անհնար է գնել, այն պարզապես անցնում է, և դա ահավոր է»:

fit4brain.com

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը