Կոտայքի մարզում նախօրեից 8 գյուղ զրկվել է էլեկտրաէներգիայից քամու ու անձրևի պատճառով
Advertisement 1000 x 90

Կոտայքի մարզում նախօրեից 8 գյուղ զրկվել է էլեկտրաէներգիայից քամու ու անձրևի պատճառով

Կոտայքի մարզի Կամարիս գյուղում դեռ հաշվարկում են նախօրեի քամուց հասցված վնասի չափերը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Գոռ Հակոբյանը՝ նշելով, որ նախօերի քամուն հորդառատ անձրեւ է հաջորդել, ինչի պատճառով որեւէ աշխատանք տանելը դժվարացել է։

«Մոտ տան տան տանիք է վնասվել, անասնագոմի, արտադրական տարածքի։ Դեռեւս հաշվում ենք։ Քամուց հետո հորդառատ անձրեւ է սկսվել ու դրա հետեւանքով երեկվանից մոտ ութ գյուղ էլեկտրաէներգիա էլ չունի, փնտրում են, դեռ պատճառը չեն հասկանում՝ ինչից է։ այդ պատճառով չենք կարողացել դեռ վնասի չափերի մասին եզրակացությունը ուղարկել մարզպետարան»,- ասաց նա՝ նշելով, որ մարդիկ իրենց ուժերով վերականգնել են իրենց բանկելի տների տանիքները։

Գյուղապետը նշեց, որ շատ շինություններ էլ թեթեւ վնասներ են կրել քամուց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 6-ին՝ ժամը 17:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքի մի հատվածը քամու հետևանքով պոկվել է և ընկել կայանած ավտոմեքենայի վրա:

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քամու հետևանքով վնասվել են 1-ին փողոցի թիվ 76 տան տանիքի ծածկից մոտ 40 քմ հատված և մոտակայքում կայանած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկը, թիվ 74 տան տանիքի ծածկից մոտ 8 քմ հատված, 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 2 տան տանիքի ծածկից մոտ 7 քմ հատված, թիվ 4 տան տանիքի ծածկից մոտ 5 քմ հատված և Կենտրոնական փողոցում գտնվող անասնաբուժական ֆերմայի տանիքը (100 քմ):

news.am



Նման նյութեր