Կոմիտասի մշակմամբ մեզ հասած հայկական ժողովրդական երգերը հաճախ են հնչում տարբեր գործիքավորմամբ ու մոտեցմամբ: Բացառություն չէ «Գարուն ա» ստեղծագործությունը, որին անդրադարձել են Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը:
Երգը դուետի մեկնաբանությամբ հասանելի է համացանցում:
Գործիքավորումն իրականացրել է Գարիկ Պապոյանը, բաս կիթառահարը Դավիթ Պարոնիկյանն է, կիթառահարը՝ Գարիկ Պապոյանը, հարվածային գործիքներ է նվագում Դավիթ Գևորգյանը: