ԱԱԾ տասնյակ պաշտոնյաներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել
Advertisement 1000 x 90

ԱԱԾ տասնյակ պաշտոնյաներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել

Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելուց հետո արդեն մի քանի օր մամուլում լուրեր են շրջանառվում կառույցում տիրող իրավիճակի մասին։ Ասում են՝ ԱԱԾ տասնյակ պաշտոնյաներ ազատման դիմումներ են գրել՝ չցանկանալով աշխատել նրա հետ։ Ըստ լուրերի՝ հրաժարական է ներկայացրել նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Ավելի վաղ թերթերը գրել էին, որ Նիկոլ Փաշինյանը խիստ զայրացել է ու հրահանգել՝ ամեն գնով հայտնաբերել հետախուզման մեջ գտնվող Գուրգեն Խաչատրյանին, իսկ չհայտնաբերելու դեպքում սպառնացել է պատժել պատասխանատուներին։ Ասում են՝ նաև դա՛ էր պատճառը, որ նա ԱԱԾ գործուղեց Ա․ Քյարամյանին։

mamul.am



Նման նյութեր