«Playboy»-ի համար նոր ֆոտոշարքում Լյուբով Ուսպենսկայան նապաստակի կերպարում կլինի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Playboy»-ի համար նոր ֆոտոշարքում Լյուբով Ուսպենսկայան նապաստակի կերպարում կլինի

«Playboy» ամսագիրը նկարահանման է հրավիրել ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայային։ Այս մասին ռուսական շանսոնի թագուհին հայտնել է Instagram-ի իր էջում։ ««Playboy»-ը նկարահաման է հրավիրել։ Մտնում եմ նապաստակի կերպարի մեջ։ Ականջներս սրել եմ, գազարը պատրաստել եմ»,- գրել է Ուսպենսկայան։

Ամենայն հավանավականությամբ, ռուսական շանսոնի թագուհին այս կերպ որոշել է կատարել, քանի որ օգտագործել է «հումոր» հեշթեգը, սակայն դրա վրա ուշադրություն են դարձրել նրա ոչ բոլոր հետեւորդները։ Որոշները տարակուսանքով են ընդունել անկեղծ ֆոտոշարքի մասնակցելու 66-ամյա Ուսպենսկայայի մտադրությունը եւ նրան նախ խորհուրդ են տվել նիհարել, հայտնում է Riafan.ru-ն։

«Կերպարն, իհարկե, սազում է։ Բայց ես ձեզ խորհուրդ չէի տա գիրացած վիճակում մրցել գեղեցիկ մոդելների հետ», «Դիմահարդարումն օգնում է, բայց, ամեն դեպքում, գեղեցկուհի չէ»։ Շատերն էլ, հակառակը, աջակցել են երգչուհու մտադրությանը։ Նրանք Ուսպենսկայային գեղեցկուհի են անվանել եւ խոստովանել, որ անմամբերությամբ սպասելու են նրա մասնակցությամբ համարի թողարկմանը։

style.news.am