Մարդիկ մոռանում են մազերի միջոցով կորոնավիրուսի փոխանցման մասին. մասնագետ
Advertisement 1000 x 90

Մարդիկ մոռանում են մազերի միջոցով կորոնավիրուսի փոխանցման մասին. մասնագետ

Կորոնավիրուսով կարելի է վարակվել նաև մազերի միջոցով, սակայն շատերը փոխանցման այս ճանապարհի մասին մոռանում են: Այսպիսի կարծիք է հայտնել բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Անատոլի Ալթշթեյնը:

«Հինգերորդ ալիքի» հետ հարցազրույցում նա ասել է, որ վիրուսը կարող է մազերի վրա պահպանվել մինչև 3 օր, սակայն այս մասին քչերն են հիշում:

Վտանգից պաշտպանվելու համար Ալթշթեյնը խորհուրդ է տվել փողոցում գլխարկ դնել:

Կորոնավիրուսի փոխանցման հիմնական ճանապարհն է համարվում օդակաթիլայինը, սակայն չինացի գիտնականները վերջերս հաստատել են, որ վիրուսը կարող է փոխանցվել նաև սեռական ճանապարհով: Շանցյու քաղաքային հիվանդանոցում արական սեռի պացիենտների թեստավորումը ցույց է տվել, որ 38 հետազոտվածներից 6-ի սերմնահեղուկում հայտնաբերվել են SARS-CoV-2-ի հետքեր: Մասնագետները հստակեցրել են, որ հետազոտված պացիենտները ապաքինվում էին, բայց, ըստ երևույթին, միևնույն է՝ վարակիչ էին մնում:

med.news.am