Վերին Լարսի անցակետի չեզոք գոտում սպասող որևէ քաղաքացի չկա. Վրաստանում ՀՀ դեսպանություն
Advertisement 1000 x 90

Վերին Լարսի անցակետի չեզոք գոտում սպասող որևէ քաղաքացի չկա. Վրաստանում ՀՀ դեսպանություն

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հերքում է լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե ՀՀ որոշ քաղաքացիներ, հատելով Ռուսաստանի Դաշնության սահմանը փորձել են մուտք գործել Վրաստանի տարածք, սակայն չեն կարողացել և արդեն մեկ ամիս է գտնվում են Վերին Լարսի չեզոք գոտում:

Վրաստանում ՀՀ-ի դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպանության դիվանագետները կապ են հաստատել Վերին Լարսի վրացական անցակետի ղեկավարության հետ, ովքեր նշել են, որ չեզոք գոտում սպասող որևէ քաղաքացի այս պահին չկա։

«Դեսպանությունը Վերին Լարսի չեզոք գոտում ՀՀ քաղաքացիների գտնվելու վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացել վերջին մեկ ամսվա ընթացքում, դեսպանության որևէ աշխատակից չեզոք գոտում հայտնված որևէ քաղաքացու չի ասել հերթագրվեք ու ինքնաթիռով եկեք և, ի վերջո, դեսպանության որևէ ներկայացուցիչ տեղում չի եղել (և չէր էլ կարող լինել, քանի որ վրացական կողմը թույլ չի տալիս ՌԴ քաղաքացիներից բացի, որևէ այլ երկրի քաղաքացի հատի վրաց-ռուսական սահմանը և մտնի չեզոք գոտի) և չի հանդիպել հրապարակման մեջ նշված քաղաքացիների հետ»,-նշված դեսպանության պարզաբանման մեջ:



Նման նյութեր