Խոշոր պետությունները վերացնում են սահմանափակումները․ դոլարի փոխարժեքն աճում է. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Խոշոր պետությունները վերացնում են սահմանափակումները․ դոլարի փոխարժեքն աճում է. armeniasputnik.am

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ մի շարք երկրներում կարանտինային սահմանափակումների վերացմանը զուգահետ, այսօր դոլարի փոխարժեքն սկսեց աճել:

Մոսկվայի ժամանակով 17։58-ի դրությամբ, իենի նկատմամբ դոլարը բարձրացել է մինչև 107,55 իեն՝ նախորդ 106,65-ի փոխարեն, եվրոն մեկ դոլարի նկատմամբ նվազել է՝ 1.0817 դոլար մեկ եվրոյի դիմաց, ավելի վաղ այն կազմում էր 1,0840 դոլար մեկ եվրոյի դիմաց: Դոլարի ինդեքսը աճել է 0.35% -ով ՝ հասնելով 100.08-ի:

Ներդրողները ուշադիր հետևում են կորոնավիրուսի տարածման տեմպերին: Նրանք ուշադրություն են դարձրել այն փաստին, որ մի շարք երկրներ հայտարարել են կարանտինային սահմանափակումների վերացման մասին, չնայած կորոնավիրուսի դեպքերի աճին: Այսպիսով, Նոր Զելանդիան և Մեծ Բրիտանյան հայտարարել են, որ նախատեսում են մեղմել սահմանափակումները, իսկ Ֆրանսիան արդեն խանութներն է բացել:

Ճապոնիայի կառավարությունը ևս մոտ ապագայում կհայտարարի երկրում արտակարգ դրության վերացման մասին: Միևնույն ժամանակ, փորձագետները վախենում են, որ դա կարող է հանգեցնել կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի զգալի աճի:

armeniasputnik.am



Նման նյութեր