Հոնկոնգում տեղային վարակման նոր դեպք է գրանցվել 23 օր դադարից հետո: Այդ մասին հայտնում է South China Morning Post-ն:
Վարակը հաստատվել է 66 տարեկան կնոջ մոտ, որը վերջին ամիսներին արտերկիր չի մեկնել: Նրա 8 ազգականները ևս հոսպիտալացվել են, մի մասի մոտ առկա են ախտանշաններ:
Վարակի այս նոր դեպքը անհանգստություն է առաջացրել՝ բարձրացնելով վարակի երկրորդ ալիքի հավանականությունը: Ընդհանուր վարակակիրների թիվը Հոնկոնգում 1048 է, մահացել է 4-ը:
Նախորդ շաբաթ քաղաքում սահմանափակումների մեղմացումներ էին, պետական ծառայողներին տրվեց թույլտվություն վերադառնալ գրասենյակներ, բացվեցին թանգարանները, գրադարանները, կինոթատրոնները, գեղեցկության սրահները, մարզասրահներն ու սրճարանները: Նախատեսվում է, որ մայիսի 27-ից էլ վերսկսվելու են դասերը: Մայիսի սկզբին էլ պետությունը հայտարարել է, որ յուրաքանչյուր քաղաքացու տրամադրում է բազմակի օգտագործման դիմակ, որը կարելի է 60 անգամ լվանալ և օգտագործել: