Ե՞րբ պատրաստ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
Advertisement 1000 x 90

Ե՞րբ պատրաստ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մարգարետ Հարրիսն այսօր հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը մինչև 2020թ․-ի վերջ դժվար թե պատրաստ լինի։

Նրա խոսքով՝ պատվաստանյութի մշակման հետազոտություններ կատարվում են ամբողջ աշխարհում։

«Բայց այդ գործընթացը ժամանակ է պահանջում։ Պետք է իմանալ, որ պատվաստանյութը խթանում է ճիշտ հակամարմինները, որոնք վիրուսին բախվելիս պաշտպանում են օրգանիզմը․․․ միաժամանակ մենք պետք է հասկանանք՝ պատվաստանյութը կողմնակի ազդեցություններ ունի, թե ոչ, պատվաստանյութերից որն է առավել անվտանգ»,-ասել է նա։

Հարրիսի խոսքով` պետք է նաև հասկանալ, թե ինչպես է այդ պատվաստանյութն արտադրվելու, և ինչպես են այն հասցնելու մարդկանց։

Նշենք, որ աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվն արդեն հատել է 4,5 միլիոնի սահմանը։

armeniasputnik.am



Նման նյութեր