Երևանում ապամոնտաժվել է կանաչ տարածքում տեղադրված կրպակը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանում ապամոնտաժվել է կանաչ տարածքում տեղադրված կրպակը

Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության ու Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվել է Մերգելյանի ինստիտուտի դիմաց՝ Հ. Հակոբյան 4-րդ շենքի հարևանությամբ կանաչ տարածքում տեղադրված կրպակը:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջից։

«Տարածքում եղել է հակասանիտարական վիճակ: Կանաչ գազոնը կվերականգնվի, այս պահին իրականացվում են տարածքի բարեկարգման աշխատանքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։