Մնացեք տանը, թանգարանը… կգա տուն
Advertisement 1000 x 90

Մնացեք տանը, թանգարանը… կգա տուն

««Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն եւ ներառականություն». մի քանի օրից ահա այս կարգախոսի ներքո ամբողջ աշխարհը կնշի թանգարանների միջազգային օրը: Անցած տարի այս օրերին թանգարաններում արդեն նախապատրաստական անսովոր եռուզեռ էր: Հիմա էլ է աշխուժություն, բայց վիրտուալ տիրույթում: Տոնն առաջին անգամ բոլորս նշելու ենք անսովոր պայմաններում։

Այցելուների հետ կապը պահելու համար Թանգարանների միջազգային խորհուրդը (ԻԿՕՄ) թանգարաններին խորհուրդ է տալիս միջոցառումներն ակտիվորեն անցկացնել առցանց հարթակներում, օրինակ՝ հանրահռչակելով ցուցանմուշները: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված մշակութասերների սիրելի տոնը` «Թանգարանային գիշեր» համաեվրոպական ակցիան, որը սովորաբար անցկացվում էր թանգարանների միջազգային օրվան նախորդող կամ հաջորդող օրը, այս տարի պայմանականորեն տեղափոխվել է նոյեմբերի 14-ին: «Թանգարանների միջազգային օրն ամեն տարի նշվում է մայիսի 18-ին: Միջազգային ակցիան Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությունն է, որն իրականացվում է ԻԿՕՄ-ի հովանու ներքո: Քանի որ համավարակով պայմանավորված թանգարաններն այցելուների համար փակ են, իսկ ակցիայի նպատակը հենց այցելուներին թանգարանային ցուցանմուշներին հաղորդ դարձնելն է, ուստի որոշում է կայացվել թանգարանային գիշերն անցկացնել նոյեմբերի 14-ին»,- «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց «ԻԿՕՄ Հայաստանի» ազգային կոմիտեի նախագահ Անի Ավագյանը»:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ