Հայաստանում կոմունալ ծառայությունների վարձավճարների 30-50 տոկոսի չափով աջակցության ծրագրերից օգտվել է 486 հազար 434 ընտանիք, բաշխվել է՝ 4.7 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:
«Հակաճգնաժամային 11, 12, 16-րդ միջոցառումներով կոմունալ ծառայությունների վարձավճարների 30-50 տոկոսի չափով աջակցություն են ստացել այն բնակիչ բաժանորդները, որոնց՝ բնական գազի սպառման գծով փետրվար ամսվա ծախսը կազմել է մինչև 40 հազար դրամ, էլեկտրական էներգիայի սպառման գծով փետրվար ամսվա ծախսը կազմել է մինչև 25 հազար դրամ, խմելու ջրի մատակարարման մարտ ամսվա ծախսը կազմել է մինչև 3.000 դրամ: Ծրագրից օգտվել է 486 հազար 434 ընտանիք, բաշխվել է՝ 4.7 մլրդ դրամ»,- ասաց Փաշինյանը:
Աննա Գրիգորյան