ՀՀ վարչապետն, ինչ խոսք, ցանկացած բարդ իրավիճակում չի կորցնում հումորի զգացումը, իսկ միգուցե այն փրկում է բարդ հարցերին, ըստ իրեն, պարզ պատասխան տալու գործում:
Այսօրվա ասուլիսի ժամանակ էլ վարչապետի խոսքը համեմված էր հումորային արտահայտություններով, համեմատություններով ու փոխաբերություններով:
Օրինակ, խոսելով Լանցարոտեի կոնվենցիայի անհրաժեշտության մասին, վարչապետն ասաց.«Էս ամբողջ պատմությունը նրա մասին ա, որ ծնողներին կոչ ենք անում ու ուզում ենք համակարգ ստեղծել, որ իրազեկված լինեն, ուշադիր լինեն, հաղորդակացություն ունենան երեխաների հետ, որպեսզի եթե սեռական ոտնձգություններ լինեն, նախ երեխաները ճանաչեն դեպքերը, երկրորդ՝ ասեն էդ մասին ծնողներին։
Սեռական բռնության դեպքերի հսկայական մասը վերաբերում է երեխաներին նկատմամբ ոտնձգությանը… Երեխաները շատ դեպքերում չգիտեմ էլ՝ էն, ինչ կատարվում ա իրանց հետ, նորմալ ա՞, թե՞ չէ, պտի ասե՞ն էդ մասին, թե չէ՞»,- ասաց Փաշինյանը։
«Ովքեր ասում են՝ սեռական դաստիարակություն պետք ա չլինի, հարց եմ տալիս, իսկ ՀՀ-ում նորապսակ զույգերը սեռական կյանքի մասին որտեղի՞ց են իմանում՝ քուչեքո՞ւմ, կողքից լսելո՞վ… իսկ դա բերում է բարդ հետևանքների»։