Սեռական կողմնորոշումից մինչև անչափահասների միջև սեքս. ինչ կեղծ տեղեկատվություն է շրջանառվում Լանսարոտեի կոնվենցիայի մասին
Advertisement 1000 x 90

Սեռական կողմնորոշումից մինչև անչափահասների միջև սեքս. ինչ կեղծ տեղեկատվություն է շրջանառվում Լանսարոտեի կոնվենցիայի մասին

Ազգային ժողովը մայիսի 11-ին վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:

Լանսարոտեում ընդունված կոնվենցիան վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացրել օնլայն հարթակներում և լրատվամիջոցներում:

Մի շարք լրատվամիջոցներ՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը, Yerkir.am, Iravunk.com կայքերը, աչքի ընկան ընդդեմ կոնվենցիայի թողարկումների շարքով:

«Փաստերի ստուգման հարթակն» առանձնացրել է կոնվենցիայի մասին կարևորագույն փաստերը, ինչպես նաև փորձել անդրադառնալ թեմայի շուրջ շրջանառվող կեղծ և մանիպուլյատիվ պնդումներին:

Կոնվենցիայի պատմությունը

«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ընդունվել է 2007 թվականին Լանսարոտեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա):

Ներկայում կոնվենցիան վավերացրել են ԵԽ անդամ 47 երկրից 46-ը, այդ թվում՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Չեխիան, Լատվիան, Վրաստանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան:

Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում կոնվենցիան առկա է մի քանի լեզվով, այդ թվում՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Հայաստանը ստորագրել էր կոնվենցիան դեռևս 2010 թվականի սեպտեմբերի 29-ին: Ադրբեջանը կոնվենցիան վավերացրել է 2019 թվականի դեկտեմբերին: Կոնվենցիան չի վավերացրել միայն Իռլանդիան: Ի դեպ, վերջինս առաջիններից մեկն էր, որ ստորագրել է կոնվենցիան, սակայն դեռևս չի վավերացրել «Երեխաների առցանց սեռական շահագործման մասին» ազգային օրենքի և կոնվենցիայի անհամապատասխանության պատճառով:

Ամբողջությամբ՝ fip.am