Բուզանդի հին տներից մեկը Դրոյի թանգարանի կվերածվի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բուզանդի հին տներից մեկը Դրոյի թանգարանի կվերածվի

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է.։

««Հին Երևան» նախագծով վերակառուցվում է Մկրտիչ Ենգիբարյանի տունը։ Ըստ նախագծի հեղինակի այն կդառնա Դրոյի թանգարանը։

Տունը կառուցվել է 1908-1914 թթ. – ին, ճարտարապետն էր Երևանում բազմաթիվ շենքերի հեղինակ՝ Բորիս Մեհրաբյանը: Մկրտիչ Ենգիբարյանը վաճառական էր, քաղաքային խորհրդարանի պատգամավոր, 1894 թ. տվյալներով զբաղվում էր Պարսկաստանից և Թուրքիայից նավթի արտահանմամբ:

1918-1920-ական թթ.-ին այս տանն ապրել է Դրաստամատ Կանայանը (Դրո) իր ընտանիքով: Դրոն Հայաստանի Առաջին Հանրապետության զորավար էր, ֆիդայի, վրիժառու, Ազատագրական շարժման գործիչ, Առաջին Հանրապետության հիմնադիրներից և ռազմական նախարար (1920 թ.)։
Տան ամրակայման համար հրավիրվել է մասնագետ Իտալիայից՝ ԼՈՐԵՆՑՈ ՅՈՒՐԻՆԱն ( Lorenzo Jurina)»։